ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Աղոթարան

Աղոթարան
04.08.2026 | 00:09

Տե՛ր Հիսուս,
Խաչիդ մեջ է փրկությունը,
Խաչիդ մեջ է զորությունը,
Խաչիդ մեջ է կյանքը։
Խաչյալ Փրկիչ,
Խաչդ թող լինի մեր ուղեցույցը։
Խաչդ թող ամրացնի մեր հոգին փորձությունների ու դժվարությունների ժամանակ։
Խաչդ թող լինի մեր պաշտպանությունը չարի դեմ։
Խաչդ թող լույսի աղբյուր լինի մթության մեջ։
Խաչդ թող սիրո նշան լինի մեր սրտում ու կյանքում։
Փա՛ռք Քո հաղթական Սուրբ Խաչիդ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Դիտվել է՝ 2824

Մեկնաբանություններ